գլխավոր Իրադարձային Covid 19. COVAXIN պատվաստանյութի մշակումները նախատեսված ժամկետից շուտ կավարտեն

Covid 19. COVAXIN պատվաստանյութի մշակումները նախատեսված ժամկետից շուտ կավարտեն

Հնդկական «Bharat Biotech» դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ COVAXIN պատվաստանյութի մշակումները կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ Այս մասին տեղեկացնում է «Times of India»-ն:

«Փորձարկումների առաջին և երկրորդ փուլերում պարզվել է, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ։ Նույն արդյունքն է եղել նաև կենդանիների վրա փորձարկումներից հետո։ Մշակումները կավարտվեն 2021 թվականի փետրվարին:

Այդուհանդերձ, չի կարելի 100%-ով վստահ լինել, քանի դեռ երրորդ փուլի փորձարկումները չեն ավարտվել»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ռաջնի Կանտը։

Հնդկաստանում պատվաստանյութի փորձարկումները մեկնարկել էին այս տարվա հուլիսին։ Փորձարկումների երրորդ փուլը, որին կմասնակցի ավելի քան 25 հազար մարդ, նախատեսված է նոյեմբերին։

Պատվաստանյութը նախատեսվում էր թողարկել 2021թ․-ի երկրորդ եռամսյակում։