գլխավոր Գլխավոր Ադրբեջանում կռվում են նաև Կովկասից դուրս եկած ահաբեկիչներ. Инфотека 24

Ադրբեջանում կռվում են նաև Կովկասից դուրս եկած ահաբեկիչներ. Инфотека 24

Սիրիական Alyaum հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից սիրիական ահաբեկիչների մատակարարման մասին, որոնք Ադրբեջանում կռվում են Արցախի դեմ: Այս մասին հայտնում է Инфотека 24.ru կայքը:

Ռեպորտաժում մասնավորապես ասվում է.

«Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնց Ադրբեջան են տեղափոխվում հայկական բանակի դեմ կռվելու համար, տարբեր ծագում ունեն: Բայց նրանց բնութագիրն է նույնը, նրանք վարձկաններ են, որոնք կատարում են թուրքերի հրամանը: 2000 սիրիացի վարձկաններն ու տասնյակ քաղաքացիական անձինք դուրս են հանվել Սիրիայից և տարվել են Ադրբեջան: Նրանց օգնել ու ֆինանսավորել է Թուրքիան: Սակայն այս անգամ մի նորություն կա: Դեպի ադրբեջան են տեղափոխել շուրջ 150 ահաբեկիչներ, որոնք ծագումով Կովկասից են: Սրանք արտասահմանցիներից կազմված ջոկատներ են, որոնք կռվում են Սիրիայում և հայտնի են, որպես Կովկասյան ջոկատներ: Նույն նպատակով նրանց վերջերս Արցախ են տեղափոխել: «Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» կազմակերպության տվյալներով նրանց հավաքագրել են Սիրիայում Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներից, նաև Աֆրին ու Բաբ քաղաքներից»: