գլխավոր Գլխավոր Դեպքերի նման զարգացման դեպքում Հարավային Կովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգ կա․ Մարիա...

Դեպքերի նման զարգացման դեպքում Հարավային Կովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգ կա․ Մարիա Զախարովա

Ամենշաբաթյա բրիֆինգի հարցուպատասխանի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձավ նաև Արցախյան հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայությանը։ Բուլղարացի լրագրողը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Զախարովային հարցրել է․

«Քանի որ մենք ականատեսը եղանք Եվրոպայում ահաբեկչական գործողությունների ակտիվացմանը, Նախարար Լավրովը Կոմերսանտին տված իր վերջին հարցազրույցում հայտնել էր, որ Մերձավոր Արևելքից Ղարբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 2000-ի, և հաշվի առնելով որ Ռուսաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համաշխարհային առաջատարներից է, ինչպիսի հստակ քայլեր է պլանավորում Ռուսաստանը՝ չեզոքացնելու համար Ադրբեջանում գտնվող ահաբեկիչներին»։

Բուլղարացի լրագրողի հարցին ի պատասխան Զախարովան հայտարարել է․

«Ես ձեր հարցի բոլոր ասպեկտներին անդրադառնալ չեմ կարող, այստեղ իհարկե անհրաժեշտ է նաև հակաահաբեկչական խնդիրներով զբաղվող փորձագետների կարծիքը ևս, բայց իմ կողմից կարող եմ ասել, որ մենք տեղեկություններ ենք ստանում, որ ներկայումս էլ ընթանում է Մերձավոր Արևելիքից ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնք, ինչպես արդեն ասել էինք, մինչև արմունկները թաղվել են արյան մեջ պատերազմական գործողություններում։ Ընդ որում խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, որոնք դավանում են ջիհադի գաղափարներին, և այդ ամենը չի կարող մեզ լուրջ անհանգստություն չպատճառել, քանի որ դեպքերի նման զարգացումը հեռանկարում սպառնում է ահաբեկչական անկլավի ստեղծմամբ ՝ արդեն Հարավային Կովկասում»։