գլխավոր Իրադարձային Նիգերիայի ափերի մոտ ծովահենների կողմից գերեվարված երկու ռուս նավաստիները ազատ են արձակվել․...

Նիգերիայի ափերի մոտ ծովահենների կողմից գերեվարված երկու ռուս նավաստիները ազատ են արձակվել․ ՌԴ ԱԳՆ

Սեպտեմբերի սկզբին Նիգերիայի ափերի մոտ ծովահենների կողմից գերեվարված երկու ռուս նավաստիները ազատ են արձակվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 31-ին Water Phoenix նավի անձնակազմի երկու անդամները ազատ արձակվեցին», – մեջբերում է Զախարովային Интерфакс-ը:

Նավապետն և նրա գլխավոր օգնականը գերեվարվել էին սեպտեմբերի 8-ին Գվինեայի ծոցում՝ Նիգերիայի ափերի մոտ:

«Ներկայումս նրանց հասցրել են Լագոս քաղաք, որտեղ նրանք բուժզննում կանցնեն», – հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: