գլխավոր Իրադարձային Եվրոպայում իրավապահները երեխաների առևտրի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողություն են իրականացրել

Եվրոպայում իրավապահները երեխաների առևտրի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողություն են իրականացրել

Մի քանի եվրոպական երկրների իրավապահ մարմինները երեխաների առևտրի դեմ պայքարի խոշոր համակարգված գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել են մի քանի հարյուր հանցագործներ։

Ինչպես հայտնել է Եվրապոլի մամուլի ծառայությունը, այդ գործողությունն իրականացվել է Եվրոպական սահմանապահ ծառայության և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) աջակցությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-11-ը:

Նշվում է, որ գործողություններին մասնակցել են 12 երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Գերմանիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի ուժային գերատեսչությունները։

Ստուգվել է 59 071 մարդ, 1529 անցակետ, 15 923 ավտոմեքենա, 39 860 փաստաթուղթ։

Իրավապահները ձերբակալել են 388 հանցագործ, հայտնաբերել են 19 լրացուցիչ կասկածյալ և թրաֆիքինգի 249 հնարավոր զոհ, որոնցից 61-ն՝ անչափահաս, իսկ 107-ի տարիքը դեռ հայտնի չէ: Այդ միջոցառումների արդյունքում 40 նոր հետաքննություն է սկսվել։