գլխավոր Գլխավոր Պետք է բացառել երրորդ երկրների ներգրավվածությունը Արցախյան հակամարտությունում․ Մարիա Զախարովա

Պետք է բացառել երրորդ երկրների ներգրավվածությունը Արցախյան հակամարտությունում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը։ Նա վերահաստատել է, որ ընթացիկ շաբաթում իրավիճակը եղել է լարված ու երկու կողմից հնչել են կրակոցներ։ Թիրախներում են հայտնվել նաև խաղաղ բնակավայրեր։ Ռուսաստանը կոչ է արել դրսևորել ծայրահեղ զգուշություն ու չթիրախավորել խաղաղ բնակավայրերը։