գլխավոր Իրադարձային Սպիտակամորթները, ամուսնացածներն ու պահպանողականները քվեարկել են հօգուտ Թրամփի, լիբերալները, չամուսնացածներն ու ԼԳԲՏ...

Սպիտակամորթները, ամուսնացածներն ու պահպանողականները քվեարկել են հօգուտ Թրամփի, լիբերալները, չամուսնացածներն ու ԼԳԲՏ համայնքն էլ՝ Բայդենի

ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկները ցույց են տվել, թե թեկնածուներից ամեն մեկը որ սոցիալական խմբերի շրջանում որքան համակիրներ ունի, գրում է ABC News-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը բավականին շատ աջակիցներ ունի ամուսնացած կանանց ու տղամարդկանց շրջանում (54%), մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին այս սոցիալական խմբում քվեարկել է 44%-ը:
Չամուսնացածների շրջանում Թրամփը ստացել է ձայների 40%, իսկ Բայդենը՝ 57%-ը:

Գործող նախագահի օգտին ավելի շատ քվեարկել են սպիտակամորթները՝ 57%, մինչդեռ Բայդենը ձայների առավելություն (87%) է ստացել սևամորթ ընտրողների շրջանում:

18-44 տարիքային խմբում առավել շատ ձայներ (56%) է հավաքել Բայդենը, իսկ Թրամփը` 45+ տարիքային խմբում (50%):

Բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը (55%) ևս քվեարկել է Բայդենի օգտին:

Լիբերալ (89%) և չափավոր (64%) քաղաքական դիրքորոշում ունեցողների մեծ մասը քվեն տվել է հօգուտ Բայդենի, իսկ Թրամփն առավելության է հասել պահպանողականների (84%)
շրջանում:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը (61%) քվեարկել է Բայդենի օգտին: Թրամփը ստացել է նրանց քվեների 28%-ը:

Ընդհանուր առմամբ, Բայդենն առավելություն ունի կին ընտրողների (56%), իսկ Թրամփը՝ տղամարդկանց շրջանում (49%):