գլխավոր Իրադարձային New York Times․ Բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում

New York Times․ Բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում

Նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ֆոնին բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում:

Ըստ New York Times-ի ՝ ակտիվիստները ցույցեր են կազմակերպել Մինեապոլիսում, Սիեթլում, Ֆենիքսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում և Պորտլենդում: Ցույցերի մեծ մասը խաղաղ է անցել, բայց ինչ-որ պահի ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը և բախվել ոստիկանության հետ:

Մինեապոլիսում ցուցարարները փակել են մայրուղին, որից հետո տասնյակ մարդիկ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: Չիկագոյում շուրջ հազար ցուցարարներ հավաքվել էին տեղական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ`պահանջելով հաշվել թեկնածուի օգտին տրված յուրաքանչյուր ձայն:

Հիշեցնենք, որ Fox News-ի վերջին տվյալների համաձայն, Բայդենը ներկա պահին 264 ընտրիչի ձայն, իսկ Թրամփը`214 ձայն։ Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 ընտրիչի ձայն: