գլխավոր Հասարակություն Ֆրանսիան կուժեղացնի սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում․ Մակրոն

Ֆրանսիան կուժեղացնի սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում․ Մակրոն

Ֆրանսիան կուժեղացնի սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում, հինգշաբթի Իսպանիայի հետ սահման հասնելուց հետո հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք որոշում ենք կայացրել զգալիորեն ուժեղացնել մեր սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում», – նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Ֆրանսիայի նախագահը պարզաբանել է, որ սահմանի պարագծով տեղակայված անվտանգության ուժերը կկրկնապատկվեն՝ 2400-ից 4800 ոստիկան, ժանդարմներ և զինվորականներ: