գլխավոր Քաղաքականություն Բայդենը շարունակում է մնալ առաջատար ԱՄՆ նախագահական ընտրություններում

Բայդենը շարունակում է մնալ առաջատար ԱՄՆ նախագահական ընտրություններում

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում առաջատարն է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը. հաղթելու համար նրան պակասում է վեց ընտրիչի ձայն, որոնք նա կարող է հավաքել Նևադա նահանգում: Այդ մասին հայտնում է

Նևադայում քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել. ինչպես տեղական իշխանություններն են հայտնել, արդյունքների թարմացումը կվերսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը ինին (Երևանի ժամանակով 21:00): Մինչ այժմ այնտեղ հաշվարկվել է քվեաթերթիկների 86 տոկոսը, իսկ Բայդենը մի փոքր առաջ է Թրամփից՝ 49,3 տոկոս՝ 48,7-ի դիմաց:

Մնում է հաշվարկել ընտրությունների օրը փոստով ստացված քվեաթերթիկները և պայմանական քվեաթերթիկները այն մարդկանցից, ովքեր ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում:

Fox News-ի վերջին տվյալների համաձայն, Բայդենը ներկա պահին 264 ընտրիչի ձայն, իսկ Թրամփը`214 ձայն։ Հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի 270 ընտրիչի ձայն: