գլխավոր Գլխավոր Փարիզը սպառնացել է Անկարային պատժամիջոցներով՝ Էրդողանի կոշտ հայտարարությունների պատճառով

Փարիզը սպառնացել է Անկարային պատժամիջոցներով՝ Էրդողանի կոշտ հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի ու նրա ղեկավարության հանդեպ՝ ակնարկելով պատժամիջոցների հնարավորություն:

«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Սա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, այս հարցում կա լիակատար եվրոպական համերաշխություն, և մենք շատ հաստատակամ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», – շարունակել է Լե Դրիանը:

Միևնույն ժամանակ, նախարարը հիշեցրել է, որ «Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշում է կայացրել, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու թուրքական իշխանությունների դեմ»:

Ըստ նրա, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, «կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների ծրագիր»: