գլխավոր COVID-19 Շվեդիայի վարչապետն ինքնամեկուսացել է

Շվեդիայի վարչապետն ինքնամեկուսացել է

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյուվենն ինքնամեկուսացել այն բանից հետո, երբ իր շրջապատից մի անձ շփում է ունեցել COVID-19-ի վարակակրի հետ: Այդ մասին հայտնում է Aftonbladet-ը:

Ինքը՝ Լյուվենը, հայտնել է, որ շփման մեջ գտնվող անձի թեստը բացասական արդյունք է տվել:

Միևնույն ժամանակ, վարչապետն ու նրա կինը, բժիշկների խորհրդով, ինքնամեկուսացել են:

Նա նաև նշել է, որ ինքը և իր կինը լավ են իրենց զգում, բայց նրանք կհանձնեն COVID-19 թեստ: