գլխավոր COVID-19 COVID-19. Լեհաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

COVID-19. Լեհաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

Լեհաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի նոր հակառեկորդի մասին․ անցած մեկ օրվա ընթացքում COVID-19-ը հայտնաբերվել է 27 143 մարդու մոտ: Այդ մասին հայտնում է RT-ն։

Երկրում մինչ այժմ ընդհանուր առմամբ 466 679 մարդ է հիվանդացել կորոնավիրուսով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 19 990 նոր դեպք, հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Սա հակառեկորդ է համաճարակի տարածման սկզբից ի վեր։