գլխավոր Հասարակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է Արցախի զոհված ոստիկաններին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է Արցախի զոհված ոստիկաններին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով <Արիության համար> մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝
Գագիկ Պետրոսյանը
Գարիկ Դոլուխանյանը
Արսեն Հարությունյանը
Տիգրան Պետրոսյանը
Գևորգ Կիրակոսյանը
Բենիկ Համբարձումյանը
Հրայր Դանիելյանը
Արեն Ասրյանը
Շիրակ Համբարձումյանը
Իգոր Պողոսյանը