գլխավոր COVID-19 Հունաստանում նոյեմբերի 7-ից 30-ը համընդհանուր կարանտին կհայտարարվի

Հունաստանում նոյեմբերի 7-ից 30-ը համընդհանուր կարանտին կհայտարարվի

Հունաստանում, նոյեմբերի 7-ից 30-ը, համընդհանուր կարանտին է մտցվում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճի պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Մենք որոշեցինք, որ տեղական ժամանակով ժամը 06:00-ից (Երևանի ժամանակով 08:00-ից) շաբաթ օրը ամբողջ երկրում կարանտինային ռեժիմ հաստատել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը», – ասել է վարչապետը: