գլխավոր Գլխավոր Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի են ձերբակալել ու դա դուր չի եկել հանրությանը

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողի են ձերբակալել ու դա դուր չի եկել հանրությանը

Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրան իշխանությունները մեղադրում են բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և հետապնդումների իրական պատճառ են համարում լրագրողի հակաիշխանական գործունեությունը:

Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: Ըստ Սադըգովի կնոջ, նույն գործով մեղադրվող Սաքիթ Մուրադովն ազատության մեջ է, քանի որ նա ծառայում է իշխանության մեջ գտնվող «հայամետ» պաշտոնյաներին: Սադըգովը մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի ու բյուջեի թալանի մեջ:

« Դատավորը շատ «արդար» որոշում կայացրեց և Աֆգանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նույն հոդվածով մեղադրվող Մուրադովն ազատության մեջ է»,-  Սադըգովի կինը՝ Սեվինչ Սադըգովան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: