գլխավոր Գլխավոր Հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար, փախուստի է դիմել

Հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար, փախուստի է դիմել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո: