գլխավոր Գլխավոր Չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է․ Զոհրաբ Մնացականյան

Չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված է․ Զոհրաբ Մնացականյան

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է,- «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,- ասաց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, Մնացականյանը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը եղել է Ժնևում. «Աշխատանքն առօրյա է այդ առումով՝ և համանախագահների հետ: Համանախագահների հետ բոլոր մակարդակներով մեր աշխատանքները շարունակվում են ըստ անհրաժեշտության: Ամեն ինչն իրավիճակային է, մենք ունենք իրավիճակային զարգացում: Մենք հիմա հետապնդում ենք շատ կոնկրետ նպատակներ, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին հայտարարության 4 կետերի մեջ»,-ասաց նա: