գլխավոր Գլխավոր Որոշումները կայացվում են, ըստ գնահատման իրավիճակի․ Զոհրաբ Մնացականյան

Որոշումները կայացվում են, ըստ գնահատման իրավիճակի․ Զոհրաբ Մնացականյան

Խորհրդարանում քննարկումից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Հիմնական հարցն այն էր, թե ինչ ընթացքում են Ռուսաստանի հետ քննարկումները վարչապետի նամակից հետո և ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Նախարար Մնացականյանը շեշտեց, որ բոլոր երկրների հետ այս ընթացքում տարվել է առանձին աշխատանք, հատկապես ընդգծեց Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքը։ Նրանց հետ աշխատանքներ են տարվել ՄԽ ձևաչափի շրջանակներում, նաև առանձին երկրների հետ, արդեն առանձին ձևաչափերով։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, նախարար Մնացականյանն ասաց, որ որոշումները կայացվում են, ըստ գնահատման իրավիճակի ու կիրառվում են այն գործիքակազմերը, որոնք այդ պահին ամենաարդյունավետն են։