գլխավոր Իրադարձային Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ. Զոհրաբ Մնացականյան

Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ. Զոհրաբ Մնացականյան

Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ, և ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, դրա հետևանքները լրջագույն են: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»,- նշել է ԱԳ նախարարը։