գլխավոր Սպորտ Նադալը 1000-րդ հաղթանակն է տարել կարիերայում

Նադալը 1000-րդ հաղթանակն է տարել կարիերայում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Փարիզի մրցաշարի 1/16 եզրափակչում հաղթեց իր հայրենակից Ֆելիցիանո Լոպեսին: Հանդիպումը տևեց երկուսուկես ժամ և ավարտվեց 4:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով ՝ հօգուտ Նադալի:

34-ամյա իսպանացու համար այս հաղթանակը 1000-րդն էր նրա կարիերայում:

Հաջորդ տուրում Նադալը կխաղա ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ: