գլխավոր Իրադարձային Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը 📷

Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը 📷

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը։ ՀՀ դեսպանությունը նաև լուսանկարներ է հրապարակել։

«50 տոննա մարդասիրական բեռը Երևան է հասել երեկ երեկոյան։ Դրա մեջ առկա են դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ»,-ասված է հայտարարության մեջ: