գլխավոր Իրադարձային Վիեննայի ահաբեկչության համար ձերբակալվածների մեջ Թուրքիայի քաղաքացի կա

Վիեննայի ահաբեկչության համար ձերբակալվածների մեջ Թուրքիայի քաղաքացի կա

Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդ, հայտնում է dw.com կայքը՝ հղում տալով Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի հայտարարաությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները «միգրացիոն ծագում» ունեն, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Նրանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու գործով քննություն է իրականացվում։

Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Փյուրսթելը հավելել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդնիայի քաղաքացիություն ունեցողներ։