գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2413–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2413–ով

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է: