գլխավոր Քաղաքականություն Նյու Յորքում Բայդենի և BLM աջակիցները բախվել են իրավապահների հետ․ Ոստիկանությունը ձերբակալել...

Նյու Յորքում Բայդենի և BLM աջակիցները բախվել են իրավապահների հետ․ Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 10 մարդու

ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների արդար հաշվարկի աջակցության ցույցի ժամանակ, որը տեղի է ունենում Մանհեթենում, բախումներ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ և ձերբակալություններ, հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից:

Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է նաև Վաշինգտոն-սքվերում: Նրանք հիմնականում դեմոկրատ Ջո Բայդենի կողմնակիցներ են: Նրանք դատապարտում են գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը կոչ է անում դադարեցնել քվեների հաշվարկը որոշ նահանգներում:

Ցուցարարներին միացել են նաև BLM շարժման անդամները: Նրանք սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնե իրավապահ մարմինների աշխատակիցների և Թրամփի հասցեին, որից հետո սկսվել են ձերբակալություններ: Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 10 մարդու: