գլխավոր Գլխավոր Լուսադեմին հրետակոծվել են Մարտունի և Շուշի քաղաքները

Լուսադեմին հրետակոծվել են Մարտունի և Շուշի քաղաքները

Ադրբեջանը ծանր հրետանի է կիրառել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է  Շուշին։ Այս  մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

«Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է  Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-նշում են ԱԻ պետական ծառայությունից։