գլխավոր Քաղաքականություն Թրամփը հայտարարել է, որ հաղթել է Փենսիլվանիայում

Թրամփը հայտարարել է, որ հաղթել է Փենսիլվանիայում

ԱՄՆ-ում շարունակվում են նախագահական ընտրությունների հաշվարկները։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթել է Փենսիլվանիայում, մինչդեռ տեղի իշխանությունների պնդմամբ՝ հաշված է միայն ձայների 64 տոկոսը։

«Մենք մեծ հաղթանակ ենք տանում Փենսիլվանիայում, բայց Փենսիլվանիայի գլխավոր քարտուղարը քիչ առաջ հայտարարել է, որ «դեռ միլիոնավոր ձայներ կան հաշվելու»»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։