գլխավոր Գլխավոր Garmin ընկերությունը հետաքննում է, թե ինչպես է իր արտադրանքն օգտագործվել «Բայրաքթար»-ի մեջ

Garmin ընկերությունը հետաքննում է, թե ինչպես է իր արտադրանքն օգտագործվել «Բայրաքթար»-ի մեջ

Ամերիկյան Garmin ընկերությունը հայտնել է, որ ընկերությունը հետաքննություն է սկսել պարզելու համար, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր:

Ընկերության հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Garmin ընկերությունը տեղեկացել է, որ մեր արտադրանքներից մեկն օգտագործվում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում խաղաղ բնակչությանը սպանելու համար: Մենք խստորեն դատապարտում ենք այդ բռնությունը, ցավակցում ենք զոհերի բոլոր հարազատներին: Garmin ընկերության արտադրանքը, որն օգտագործվում է այդ ԱԹՍ-ներում, ոչ ռազմական նշանակության արտադրանք է և լայն հասանելիություն ունի: Այն նախատեսված չէ ռազմական նպատակներով օգտագործելու համար, այն նախատեսված չէ նաև անօդաչու թռչող սարքերի համար: Մենք հետաքննում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այդ ԱԹՍ-ներում և հետաքննության արդյունքներով կձեռնարկենք համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք մեր արտադրանքն այդ եղանակով օգտագործելու կրկնությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: