գլխավոր Քաղաքականություն Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ ռեկորդային թվով ձայներ է հավաքել՝ շրջանցելով Օբամայի...

Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ ռեկորդային թվով ձայներ է հավաքել՝ շրջանցելով Օբամայի ռեկորդը

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ռեկորդային թվով ձայներ է ստացել Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրություններում։

Associated Press-ի հաշվարկներով հրապարակած արդյունքներով՝ այս պահին Բայդենը ստացել է 69,544,968 ձայն։ Այսպիսով, Բայդենը շրջանցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ռեկորդը, որը նա սահմանել էր 2008-ի ընտրություններում՝ հավաքելով 69,498,516 ձայն։