գլխավոր Գլխավոր Քաղաքացիական զոհերն ու վիրավորները նոյեմբերի 3-ի դրությամբ

Քաղաքացիական զոհերն ու վիրավորները նոյեմբերի 3-ի դրությամբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները նոյեմբերի 3-ի դրությամբ։

Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ:

Բացի այդ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հակառակորդի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական օբյեկտների նյութական վնասներն հետևյալն են՝ 13,800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք և 3100 ենթակառուցվածք։