գլխավոր Քաղաքականություն Բունդեսթագը բանաձև է ընդունել Բելառուսում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին

Բունդեսթագը բանաձև է ընդունել Բելառուսում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին

Գերմանիայի Բունդեսթագը չորեքշաբթի բանաձև է ընդունել, որով երկրի պառլամենտը որոշել է չճանաչել օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Բունդեսթագը հրաժարվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունից և կոչ է անում նոր ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ։

Բանաձևի մեջ ասվում է, որ ընտրությունները ազատ ու արդար չեն եղել։ Այն ընդունվել է պառլամենտի 4 ֆրակցիաների կողմից, մեկ ֆրակցիա դեմ է քվեարկել, մեկը՝ ձեռնպահ մնացել։