գլխավոր COVID-19 Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» ընթացքում մեկ օրում մահվան ռեկորդային թիվ է...

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» ընթացքում մեկ օրում մահվան ռեկորդային թիվ է գրանցվել

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 25 177 նոր դեպք, մահացել է 492 մարդ։

Սա նոր հակառեկորդ է կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկրորդ ալիքի» ժամանակ։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը գրանցվել էր 20 018 նոր դեպք, մահացել էր 397 մարդ։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում դարձյալ խիստ կարանտին է սահմանված։