գլխավոր Իրադարձային Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի հետ

Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի հետ

Գերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Քարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս  բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից: