գլխավոր Սպորտ Vbet ՀՊԼ. Լոռին կամային հաղթանակ տոնեց Վանի նկատմամբ 🎥

Vbet ՀՊԼ. Լոռին կամային հաղթանակ տոնեց Վանի նկատմամբ 🎥

Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր Վանաձորի «Լոռիին»:

Առաջին խաղակեսի առաջին հատվածում «Լոռին» մեծ առավելություն ուներ: Մեկ դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դեպքերում «Վանին» փրկում էր դարպասապահը: Իսկ երկրորդ հատվածն անցավ չարենցավանյան սցենարով: 37-րդ րոպեին, տուգանայինից կատարած շքեղ հարվածով, «Վանին» առաջ մղեց Միհրան Պետրոսյանը:
Երկրորդ խաղակեսի 27-րդ րոպեին Կլաուդիր Մարինիի հարվածից հետո, ըստ մրցավարի, գնդակը հատել էր դարպասային գիծը: Գոլը հաշվվեց, սակայն այն առնվազն միանշանակ չէր: 79-րդ րոպեին Մարինին արդեն գլխի հարվածով երկրորդ գոլը խփեց ու կամային հաղթանակ պարգևեց հյուրերին:

Այս հաղթանակից հետո «Լոռին» ունի 13 միավոր ու երկրորդն է, իսկ «Վանը» 12 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: