գլխավոր Քաղաքականություն Fox News․ Որոշ նահանգներում Թրամփի և Բայդենի արդյունքները գրեթե հավասար են

Fox News․ Որոշ նահանգներում Թրամփի և Բայդենի արդյունքները գրեթե հավասար են

Fox News-ի տվյալների համաձայն ՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի ու Ջո Բայդենի արդյունքները մի քանի նահանգներում հավասարվել են:

Այսպիսով, Նևադայում, քվեաթերթիկների 67%-ը հաշվարկելուց հետո, Թրամփը տարբերությունը նվազեցրել է մինչև 0,6%․ ավելի վաղ ընտրություններում հիմնական մրցակիցների միջև եղած բացը 5% էր: Ներկայումս դեմոկրատների թեկնածուն ունի 49,2% ձայն, իսկ հանրապետականինը՝ 48,6%:

Ջորջիայում Թրամփը, ինչպես նշում են լրատվամիջոցները, փոքր-ինչ վատթարացրել է նախկինում ձեռք բերված արդյունքը. քվեաթերթիկների 92%-ը հաշվարկելուց հետո նա ունի ձայների 50,5%-ը, իսկ Բայդենը ՝ 48,3%: Դրանից առաջ ԱՄՆ ներկայիս նախագահն ուներ 56% աջակցություն այս նահանգում: