գլխավոր Գլխավոր Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պուտին

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արցախում իրավիճակը կարող էր և լուծվել խաղաղ ճանապարհով ՝ առանց զենքի դիմելու, Ռուսաստանն անում է առավելագունը՝ հնարավորինս շուտ հակամարտությունը դադարեցնելու համար, կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և ակնկալում է, որ կհաջողվի հասնել այն արդյունքներին, որոնք կբավարարեին բոլորին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ։

«Գիտեք, Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասում հակամարտությունը դադարեցնելու և հնարավորինս շուտ փրկելու այն մարդկանց կյանքերը, ովքեր կանգնած են միմյանց դիմաց և, ցավոք, դեռ միմյանց տեսնում են ինքնաձիգի, հրացանի նշանառության մեջ, զենք օգտագործում միմյանց դեմ՝ հասնելու համար այն նպատակներին, որոնք, մեր խորին համոզմամբ, հնարավոր էր հասնել խաղաղ բանակցային գործընթացի ընթացքում», – մեջբերում է ՌԴ նախագահին РИА Новости-ն:

Նա շեշտել է, որ ռուսական կողմը «կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել արդյունքի … այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում անհրաժեշտ է դրան հասնել խաղաղ միջոցներով», – եզրափակել է իր խոսքը Ռուսաստանի նախագահը: