գլխավոր Սպորտ ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից

ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից

Ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Վերջնական որոշումն ավելի ուշ կընդունվի:

Հիշեցնենք, որ տվյալ անձը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք պետք է սպանեն բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո հեռացրել գրառումը:

ՀՖՖ-ն բողոք էր ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ակումբի՝ ԵԼ-ից հեռացում: