գլխավոր Հասարակություն Ահաբեկչությունները խաթարում են եղբայրական համագործակցությունը ժողովուրդների և դավանանքների միջև․ Հռոմի պապ

Ահաբեկչությունները խաթարում են եղբայրական համագործակցությունը ժողովուրդների և դավանանքների միջև․ Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դապարտել է Նիցցայում և Վիեննայում կատարված բռնությունները՝ ասելով, որ դրանք «խաթարում են եղբայրական համագործակցությունը ժողովուրդների և դավանանքների միջև»:

«Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար, չի կարելի չհիշել Եվրոպային կրկին հարվածած ահաբեկչությունների զոհերին: Ես աղոթում եմ մահացածների համար, արտահայտում եմ իմ հոգևոր մտերմությունն իրենց սիրելիների, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են այս բռնությունից, ինչը խաթարում է կրոնների եղբայրական համագործակցությունը», – Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: