գլխավոր Շոուբիզնես Քանյե Ուեսթը ընդունել է իր պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում

Քանյե Ուեսթը ընդունել է իր պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ընդունել է իր պարտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում և հայտարարել՝ իր հնարավոր մասնակցությունը ընտրություններին հաջորդ անգամ՝ 2024 թվականին:

«Քանյե 2024», – գրել է ռեփերը, ով նախկինում իր որոշ գրառումներով նշում էր այս տարվա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին՝ «Քանյե 2020» մակագրությամբ:

Fox News-ի վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ավելի քան 60,000 մարդ քվեարկել է Ուեսթի օգտին: Ընտրողները ռեփերի օգտին քվեարկել են 12 նահանգներում։ Այդ նահանգներից յուրաքանչյուրում նա ստացել է 1%-ից պակաս ձայն: