գլխավոր Իրադարձային Այս պահին Ստեփանակերտը Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում Արցախի...

Այս պահին Ստեփանակերտը Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները․ Արմենպրես

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում և լսվում են Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները:

«Ստեփանակերտի հարակից տարածքներում են լսվել պայթյուններ: Այս պահին քաղաքն Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում մեր աշխատանքների ձայները, պարզապես մարդիկ երբեմն այդ ձայները շփոթում են»,- ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ժամեր առաջ կարճ ժամանակով Ստեփանակերտում միացել էր նաև օդային տագնապը: