գլխավոր Քաղաքականություն Սլովենիայի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվելու կապակցությամբ, չնայած ընտրությունների...

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվելու կապակցությամբ, չնայած ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվելու կապակցությամբ, չնայած ամերիկյան պետության ղեկավարի ընտրությունների պաշտոնական արդյունքները այս ժամին դեռ չեն հրապարակվել:

«Միանգամայն պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին (փոխնախագահի թեկնածու) ընտրել է ևս չորս տարով։ Որքան շատ են ԶԼՄ-ները ձգձգում ու մերժում փաստերը, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը։ Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ ամբողջ տարածքում գերազանց արդյունքների կապակցությամբ», – Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը:

Ըստ Fox News-ի՝ մինչ այժմ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը ստացել է 238 ընտրիչների ձայն, Դոնալդ Թրամփը՝ 218: Մի քանի նահանգներում ձայները դեռ հաշվում են:

Նախագահական մրցավազքում հաղթելու համար թեկանծուներից մեկը պետք է հավաքի առնվազն 270 ձայն: