գլխավոր Քաղաքականություն ԵՄ-ն սպասում է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին և պատրաստակամություն է հայտնում կառուցել ուժեղ...

ԵՄ-ն սպասում է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին և պատրաստակամություն է հայտնում կառուցել ուժեղ տրանսատլանտյան գործընկերություն․ Բորել

Եվրամիությունը սպասում է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին և պատրաստակամություն է հայտնում կառուցել ուժեղ անդրատլանտյան գործընկերություն: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպական Միության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելը:

«Ամերիկացի ժողովուրդը արտահայտել է իր կարծիքը: Երբ մենք սպասում ենք ընտրությունների արդյունքներին, ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ շարունակելու կառուցել ուժեղ տրանսատլանտյան գործընկերություն՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և պատմության վրա», – գրել է նա Twitter-ի իր էջում: