գլխավոր Իրադարձային Երեկ երեկոյան, թշնամին 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից Ստեփանակերտի մոր...

Երեկ երեկոյան, թշնամին 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վրա

ԱՀ ԱԻՊԾ-ը հայտնում է.

«Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը բժիշկների հավաստմամբ` բավարար է։

Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։

Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա, դուրս է բարոյական բոլոր սահմաններից։

Նշենք, որ երեկ երեկոյան, նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ»։