գլխավոր Իրադարձային Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչները կամավորական վաշտով մեկնել են առաջնագիծ

Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչները կամավորական վաշտով մեկնել են առաջնագիծ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Մոտ 180 քննիչներ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- ասաց Մելիքյանը:

Արթուր Մելիքյանը հավելեց, որ քննիչներից բաղկացած մեկ կամավորական վաշտ էլ առաջնագիծ կմեկնի այս շաբաթ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։