գլխավոր Սպորտ Նոյեմբերի 6-ին կորոշվի ըմբշամարտի ԱԱ ճակատագիրը

Նոյեմբերի 6-ին կորոշվի ըմբշամարտի ԱԱ ճակատագիրը

Կորոնոավիրուսը 7 ամիս է, ինչ խառնել է մարզաշխարհի ծրագրերը: Հետաձգվել ու չեղարկվել են մի շարք մրցաշարեր:

Սույն թվականի դեկտեմբերին Սերբիայում նախատեսված է ըմբշամարտի աշխարահի առաջնություն, որը օլիմպիական վարկանիշային չէ: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն Armsport-ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 6-ին UWW-ի նիստի ժամանակ կորոշվի մրցաշարի ճակատագիրը: Ըստ Բաղդադյանի, եթե հաստատվի մրցաշարը, Հայաստանն այս պահի դրությամբ կմասնակցի:

Հավելենք նաև, որ հունահռոմեական ոճի ըմբիշներն այս օրերին հավաք են անցկացնում Օլիմպավանում, իսկ ազատ ոճայինները 2 օր առաջ ավարտել են իրենց՝ Գյումրիի հավաքը: