գլխավոր Գլխավոր Ադրբեջանի շիիթ գեներալները պատրաստվում են ըմբոստանալ թուրքական հրամանատարության դեմ

Ադրբեջանի շիիթ գեներալները պատրաստվում են ըմբոստանալ թուրքական հրամանատարության դեմ

Ադրբեջանի շիիթ գեներալները ըմբոստություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ։

Ստամբուլում @wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն ասվում է հետևյալը. «Բաքվի գեներալները, բանակի ղեկավարումից թուրքերի կողմից փաստացի հեռացումից հետո, պատրաստվում են ըմբոստանալ: Ադրբեջանցի շիիթ սպաները վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատում իրենց մարդկանց փաստացի ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատապես սուննի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները:

Ալիևը նույնպես կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա: Այժմ նրա շրջապատում բռնկվել է ներկլանային հակամարտություն: Ալիևի կնոջ՝ Փաշաևների տոհմը նրանից պահանջում է լիակատար անցում Անկարայի արտաքին կառավարման տակ: Ավելին, դա պահանջում է անել հենց հիմա: Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ Մոսկվայի հետ երկխոսության իմիտացիա անելով: Միևնույն ժամանակ նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում «ստիպված կլինի պառկել Էրդողանի տակ»,- գրում է @wargonzo-ն

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ թուրքերը հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին զինված ուժերի հրամանատարությունից ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով։

«Ստացված տվյալների համաձայն ՝ նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի հրամանատարությունից։ Պատճառը նրա սերտ շփումներն էին ռուս գեներալների հետ։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: War gonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին՝ կատարելով հիմնականում դեկորատիվ ֆունկցիաներ»,- գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը::