գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2374–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2374–ով

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է , որ Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 389 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1837-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1212 է, ընդհանուր առողջացածներինը՝ 58 811, փաստացի բուժվողներինը՝ 36 502 (մեկ օրում ավելացել է 1121-ով): Մեկ օրում արվել է 4565 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 418 080 թեստ: