գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական որոշ արդյունքներ

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական որոշ արդյունքներ

Հայտնի են ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական որոշ արդյունքներ, հայտնում է РИА Новости-ն։

Նախագահ Դոնալդ Թրամփը ընտրիչների ձայների քանակով առաջատար է Փենսիլվանիայում (20 ընտրիչ), Ջորջիայում և Միչիգանում (16-ական ընտրիչ), Հյուսիսային Կարոլինայում (15) և Վիսկոնսինում (10), Ալյասկայում (3 ընտրիչ):

Նևադայում առաջատար է դեմոկրատ Ջո Բայդենը (6 ընտրիչ):

Ընդհանուր առմամբ, ըստ Fox News-ի, Բայդենն ունի 238 ընտրիչ, Թրամփը ՝ 213, երկուսն էլ պահպանում են ընտրվելու իրատեսական հնարավորությունը: