գլխավոր Գլխավոր Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Արցախում. La Repubblica

Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Արցախում. La Repubblica

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Արցախում, բայց դրա համար Երևանը պետք է գրավյալ տարածքներից դուրս բերի զորքերը:

«Որքան շուտ պատերազմն ավարտվի, այնքան լավ … Ես բազմիցս ասել եմ … և մեկ անգամ ևս կարող եմ կրկնել, որ … եթե Հայաստանի վարչապետը պարտավորություն ստանձնի ազատել մնացած տարածքները, ապա մենք պատրաստ ենք կանգ առնել հենց այսօր: Նա դեռ նման պարտավորություններ չի ստանձնել», – ասել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:

Խոսելով փոխզիջումների մասին ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքների ամբողջական ազատումը ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և դրանց հիմնական սկզբունքների իրագործմամբ: