գլխավոր Սպորտ Մարադոնայի վիրահատությունը հաջող է անցել

Մարադոնայի վիրահատությունը հաջող է անցել

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան հաջողությամբ վիրահատվել է: Նախկին ֆուտբոլիստի գլխուղեղի տրոմբը հաջողությամբ հեռացվել է:

«1.5 ժամ տևած վիրահատությունը հաջող անցավ: Այժմ խնդիրը լուծված է: Վիրահատությունն անհրաժեշտ էր անհապաղ, սակայն բարդ փուլն արդեն անցյալում է, և Մարադոնան շուտով կապաքինվի»,-գրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

60-ամյա արգենտինացին հոսպիտալացվել էր նոյեմբերի 2-ին: